Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Դերմատոմիոզիտ (մանկական տարիքի)

Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են մաշկն ու մկանները։

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Անբավարար են պարզաբանված։ Վերջին տարիներին քննարկվում է հիվանդության ծագման, այդ թվում նաև շարակցական հյուսվածքի համակարգային որոշ հիվանդությունների ժամանակ այդ ախտաբանության առաջացման վիրուսային տեսությունը։ Հիվանդության առաջացման հարցում մեծ տեղ է տրվում օրգանիզմի աուտոիմուն պրոցեսներին Ապացուցված է իմունիտետի հումորալ և, ավելի պարզորոշ, բջջային օղակների մասնակցությունը։ Դերմատոմիոզիտի և այդ կարգի մյուս հիվանդությունների ժամանակ նկատվող ընտանեկան դեպքերը, ինչպես նաև հիվանդների հարազատների մոտ իմունաբանական շեղումների հայտնաբերումը հիմք են հանդիսացել ժառանգական տեսության համար, որը ենթադրում է հիվանդության ընտանեկան նախահակումը։

 

Երեխաների մոտ հիվանդությունը խթանող գործոններ են տարբեր վարակները, արևահարումը., մրսելը, դեղորայքների նկատմամբ գերզգայնությունը և այլ ալերգիկ գործոններ։ Մանկական տարիքում հիվանդությունը հանդիպում է մինչև երեք տարեկանը։ Կրտսեր դպրոցական տարիքի աղջիկները կրկնակի անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղաները։

 

Կլինիկան։ Հիվանդությունը կարող է սկսվել ինչպես սուր, այնպես էլ աստիճանաբար։ Սուր սկզբի դեպքում նկատվում է ջերմություն, հոդային ու մկանային ցավեր։ Մկանային թուլությունը և հոդային համախտանիշն աստիճանաբար ուժեղանում են։ Ուշագրավ են մկանային ցավերը, որոնք կարող են հայտնվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ շարժումների և սեղմելու ժամանակ։ Մաշկամկանային համախտանիշը հիվանդության սկզբնական պարտադիր և գլխավոր արտահայտությունն է։ Ընդերային ախտահարումները զարգանում են կամ միաժամանակ, կամ միանում են արդեն առկա մաշկամկանային համախտանիշին։

 

Հիվանդության համար բավական բնորոշ են յուրատեսակ բաց յասամանագույն հարակնակապճային այտուցները և էրիթեման («ակնոցի» ախտանիշ)։ Վառ էրիթեման երբեմն տեղակայվում է պարանոցի, կրծքի, հոդերի վրա և համակարգային կարմիր գայլախտի կասկած է առաջացնում։ Վերջինից տարբերվում է նրանով, որ ավելի կայուն է, ունի կապտավուն երանգ և հաճախ ուղեկցվում է քորով ու թեփոտումով։ Հոդերի տարածիչ մակերեսներին մազանոթային նուրբ ցանց է առաջանում։ Հաճախ նկատվում են ակրոցիանոզ, սառնություն, գերքրտնություն (հիպերհիդրոզ): Ծանր դեպքերում, հյուսվածքների սնուցման խանգարումների հետևանքով, մաշկի նեկրոզային երևույթներ են առաջանում։

 

Դերմատոմիոզիտի գլխավոր նշաններից է մկանների ախտահարումը։ Հիվանդները ցավային համախտանիշից բացի, գանգատվում են նաև խիստ թուլությունից։ Աստիճանաբար ուժեղացող մկանային թուլությունը ակտիվ շարժումների նկատելի սահմանափակում է առաջացնում։ Հիվանդները չեն կարողանում ինքնուրույն կանգնել, նստել, հագնվել։ Զարգանում է յուրատեսակ «բադի քայլվածք»։ Վճռական է համարվում շնչական ու ըմպանային մկանների ախտահարումը։ Ակտիվ շարժումների սահմանափակումը և թոքերի կենսական տարողության նվազումը նպաստում են թոքային բարդությունների զարգացմանը, որն էլ դերմատոմիոզիտի մահացու ելքի հիմնական պատճառներից է։ Բավականին հատկանշական և հաճախ հանդիպող ախտանիշ է մկանների կրակալումը (կալցինոզ)։ Մակերեսային տեղակայված կրակալման օջախների ճեղքման դեպքում կարող է ի հայտ գալ կրային փշրանքանման կիսահեղուկ զանգված։ Առավել ախտաhարված մկանների շրջանում, զանգվածային կրակալման դեպքում կարող է զարգանալ շարժումների զգալի սահմանափակում։

 

Հոդերի ախտահարումներն արտահայտվում են հոդացավերի, պոլիարթրիտների ձևով։ Հիվանդության քրոնիկական ընթացքի դեպքում երբեմն զարգանում են կայուն այլաձևություններ։ Շատ հաճախ սրտամկանի բորբոքային բնույթի ախտահարում է նկատվում։ Էնդոկարդի և պերիկարդի ախտահարումները շատ հազվադեպ են։ Թոքերի ախտահարումն արտահայտվում է ինտերստիցիալ թոքաբորբի ձևով, որը հաճախ ընդգրկում է թոքամիզը։ Թոքաբորբերի առաջացմանը կարող է նպաստել նաև ըմպանային մկանների ախտահարումը, որի հետևանքով հնարավոր է շնչափողում սննդի ասպիրացիա և ասպիրացիոն թոքաբորբի զարգացում։ Երիկամների ախտահարումները հազվադեպ են։ Ընդհանուր ախտանիշներից անհրաժեշտ է նշել նաև մարմնի զանգվածի զգալի կորուստը։

 

Լաբորատոր հետազոտությունների ժամանակ հիվանդների մի մասի մոտ նկատվում է չափավոր սակավարյունություն, լեյկոցիտոզ, հազվադեպ՝ լեյկոպենիա, էոզինոֆիլիա, ԷՆԱ-ի արագացում։

 

Արյան կենսաքիմիական քննությունները հայտնաբերում են a2 և y- գլոբուլինների, ցերուլոպլազմինի քանակի ավելացում։ Կարող են հայտնաբերվել ռևմատոիդ գործոնի և գայլախտային բջիջների ոչ մեծ քանակներ։

 

Ըստ ընթացքի՝ տարբերում են հիվանդության

  1. սուր,
  2. ենթասուր և
  3. առաջնաքրոնիկական ձևերը։

 

Սուր ընթացքը բնորոշվում է կմախքային մկանունքի համատարած ախտահարումով, ընդհուպ մինչև լրիվ անշարժացումը։ Հարաճող թոքասրտային անբավարարության հետևանքով մահացու ելք կարող է զարգանալ հիվանդության սկզբից 3-6 ամիս հետո։ Ենթասուր ընթացքի դեպքում, չնայած հիվանդության ավելի դանդաղ զարգացմանը, նկատվում է աստիճանաբար աճող ադինամիա, ներքին օրգանների ախտահարում։ Ավելի բարենպաստ է ընթանում հիվանդության քրոնիկական ձևը, որն ունի պարբերական ընթացք և երկար տարիներ է տևում։ Այս ձևի դեպքում ախտահարումը չունի համատարածման հակում և միայն առանձին մկաններում է տեղակայվում։

 

Բուժումը։ Նշանակվում են կոմպլեքս բուժում, գլյուկոկորտիկոիդների բարձր դեղաչափեր։ Գլյուկոկորտիկոիդները բուժումից կարող են հանվել միայն երևույթների կայուն թուլացման (ռեմիսիայի) դեպքում։ Գլյուկոկորտիկոիդներով բուժման շրջանում հիվանդները ստանում են կալիումի աղեր, վիտամիններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հիպոտենզիվ դեղամիջոցներ։ Կորտիկոստերոիդների օգտագործումից բուժական արդյունքի բացակայության դեպքում կիրառում են իմունոդեպրեսանտներ։ Հիվանդության գրեթե բոլոր ձևերի ժամանակ երկարատև գործածվում են խինոլինային շարքի դեղորայքներ։

 

Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործման դեպքում նպատակահարմար է նյութագոյացման (անաբոլիկ) հորմոնների կիրառումը։

 

Սուր երևույթների վերացման դեպքում ցուցված են բուժական մարմնամարզությունը, մերսումը, ֆիզիոթերապիայի միջոցները (պարաֆին, հիալուրոնիդազայով էլեկտրաֆորեզ և այլն)։

Հեղինակ. Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ